Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցները միլիոններ են յուրացրել գրիչների և հուշանվերների միջոցով

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը քրեական գործ է հարուցել ԱԳՆ գործերի վարչության նախկին պետ Ֆարհադ Մոլազադեի եւ նախարարության հյուպատոսական վարչության պաշտոնյա Սալիմ Ալիզադեի դեմ:

Ինչպես հայտնում է haqqin.az-ի թղթակիցը, նիստին ընթերցվել է մեղադրական եզրակացությունը: Ըստ մեղադրող կողմի՝ Ֆարհադ Մոլազադեն, լինելով Սալիմ Ալիզադեի հետ դավադրության մեջ, 2.54 միլիոն մանաթ է յուրացրել՝ տարբեր ընկերությունների միջոցով հուշանվերներ եւ գրենական պիտույքներ պատվիրելով ԱԳՆ-ի համար: Ֆինանսական միջոցների յուրացումն իրականացվել է մրցույթներին միջամտության եւ իրենց համար ձեռնտու ընկերություններին հաղթող ճանաչելու միջոցով:

Նիստի ընթացքում Ֆարհադ Մոլազադեն եւ Սալիմ Ալիզադեն հայտարարել են, որ հասկանում են իրենց առաջադրված մեղադրանքների էությունը, սակայն միայն մասամբ են ընդունում իրենց մեղքը: Դատավորը առաջարկել է Ֆարհադ Մոլազադեին ցուցմունք տալ, սակայն նախկին պաշտոնյան ասել է, որ դա մտադիր չէ դա անել դատավարության ներկա փուլում: Սալիմ Ալիզադեն նույնպես հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Որպես տուժող հանդես եկող ԱԳՆ ներկայացուցիչը պահանջել է ամբաստանյալներից ամբողջությամբ փոխհատուցել պատճառված վնասը:

Սալիմ Ալիզադեն ադրբեջանցի հայտնի երգիչ Սաֆուրա Ալիզադեի հայրն է, ով ներկայացնում էր Ադրբեջանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում: