Նիկոլը ռուսաստրուկ է, նա Ռուսաստանի մարդն է, բայց ՌԴ-ն էլ չի սիրում շփվել խամաճիկի հետ (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն է։
Երեք ամիս է՝ մայիսի 12-ից թշնամու զինված զորամիավորումները մեր երկիր են ներխուժել Սյունիքի հատվածում, ամրանում են, թշնամին կրակում է սահմաններին, փորձում գրավել ռազմավարական առումով կարևոր նշանակության դիրքեր։ Այս ամենին զուգահեռ՝ թշնամական պետության նախագահ Ալիևը հայտարարում է՝ Զանգեզուրը, Երևանը, Սևանը իրենց պատմական հողն է:
Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Արդյո՞ք ստեղծված իրավիճակին համարժեք են իշխանության, նաև խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմության քայլերը:
Պարույր Հայրիկյանը նկատեց․ «Ներկայիս իրավիճակի պատասխանատուն օրվա իշխանությունն է, որը, սակայն, իրեն դրսևորեց ճիշտ վճիռներ կայացնելու հարցում բացարձակապես անընդունակ ուժ։ Նրանց բոլոր քայլերը, ընդունած որոշումները ի նպաստ հակառակորդի են։ Եվ դա այն դեպքում, երբ հակառակորդը ոչ թե ձգտում է կայուն հարաբերությունների, այլ իր ողջ էությամբ զավթիչ է»։
Նա ասաց, որ մինչ ընտրությունները որպես քաղաքական գործիչ փորձել է անել հնարավորը, որպեսզի թույլ չտա սրանց վերարտադրությունը, և նպաստել ազգային ուժերի համախմբմանը, սակայն դա տեղի չունեցավ։
Հարցազրույցը ամբողջությամբ դիտեք տեսանյութում։

