Համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր պայքարը շարունակվում է․ Ի․ Սաղաթելյան (տեսանյութ)
Այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածությանը՝ նշեց, որ ինքն է առաջադրվելու։
Լրագրողների հարցին, թե «Հայաստան» դաշինքի երկու կալանավորված պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի խնդրով ինչ գործողություններ են նախաձեռնելու, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Սա քաղաքական պրոցես է, կանենք, մեր քայլերը կտեսնեք»:
Լրագրողների հարցին, թե իրենց կարծիքն իշխանության հասցեին փոխվե՞լ է, թե ոչ, Նիկոլ Փաշինյանին շարունակո՞ւմ են համարել հողատու, դավաճան, Իշխան Սաղաթելյանն նշեց. «Ոչինչ չի փոխվել մեր օրակարգում, ինչ ասել եմ անցնող ութ ամսվա ընթացքում փողոցում, պատրաստ եմ յուրաքանչյուր րոպե կրկնել այս ամբիոնից, օրակարգը նույնն է, քանի որ երկրի առջև կանգնած մարտահրավերները նույնն են, համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր պայքարը շարունակվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում

