Ինչպես դիմել ՄԻՊ-ին՝ ընտրական իրավունքներին առնչվող բողոքներով (տեսանյութ)

Ընտրական իրավունքներին առնչվող բողոքները, այդ թվում` ահազանգերը Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է ուղղել թեժ գծի 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով` 24/7 սկզբունքով:

Թեժ գիծը միաժամանակ ընդունում է 3 զանգ, մուտքային զանգերը ձայնագրվում են, պաշտպանված են:

Կարելի է դիմել նաև WhatsApp, Viber և այլ հավելվածներով: Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ հրապարակելով տեսանյութ: