Վարչապետի հրամանն օրենք չէ. օրենքն ամրագրված է Սահմանադրությամբ. փոխոստիկանապետ

Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից գրեթե ազատման դեպքեր չեն եղել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ «Շատերը անձնական խնդիրներից ելնելով են հրաժարականի դիմում ներկայացնում»,-ասաց Ֆիդանյանը, բայց թե ինչ խնդիր է, փոխոստիկանապետը հրաժարվեց ներկայացնել՝ հավելելով, որ 2018 թվականին ոստիկանությունից ազատվածների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան այս տարի։

Հարցին՝ եթե վարչապետից «արյան գետեր հոսելու» հրահանգ լինի, կկատարի՞, նա ասաց, որ իրենք կատարում ենք օրենքով իրենց վերապահված գործառույթները: «Վարչապետի հրամանը օրենք չէ. օրենքն ամրագրված է Սահմանադրությամբ»,-ասաց նա: