Տիգրան Աբրահամյանը բերման է ենթարկվել

«Արցախը և Հայաստանը հանձնողներին ծառայող, արդարացնող տհասներն ինձ ապօրինի բերման ենթարկվեցին։

Դուք վաճառում եք ձեր և ձեր սերունդների ապագան, ուրիշ սպասելիք չկար էլ ձեզանից»,- գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Այս պահին ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել կառավարության շենքի մոտ, ոստիկաններն իրենք են շրջափակել կառավարության շենքը: Քաղաքացիները շարունակում էին կոչ անել ոստիկաններին՝ չպաշտպանել դավաճանին: «Դուք հայրենիքը դավաճանած մարդուն եք պաշտպանում, ձեր գործը հայրենիքին,  ժողովրդին պաշտպանելն է, Սյունիքը պաշտպանեք, դատարկվող գյուղերը պաշտպանեք, Սյունիքն էսպես պաշտպանված չէ, ոնց որ էս ստոր դավաճանն է պաշտպանված»,- ասում էին նրանք: