Ռուս խաղաղապահները անհետ կորած համարվող երկու հայ զինծառայողների են գտել․ ՏԱՍՍ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անհետ կորած համարվող երկու հայ զինծառայող են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ – մայոր Իգոր Կոնաշենկովի, Լեռնային արաբաղում հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տեղեկատվության հավաքագրումը շարունակվում է: Մինչ օրս ընթացք է տրվել թեժ գծի կողմից ստացված 528 հեռախոսազանգի: