«Այսօր գիշերը թշնամու մի քանի վիլիսներ մտել են Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղ, բնակիչներն էլ փախել են կողքի գյուղը՝ Ավդալ․․․». Նարինե Մանուկյան

Նարինե Մանուկյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ շատ շտապ է։ Օգնության կարիք կա։

Այսօր գիշերը թշնամու մի քանի վիլիսներ մտել են Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղ, բնակիչներն էլ փախել են կողքի գյուղը՝ Ավդալ։

Մարտունու մի մասը գրավված է։ Կոնկրետ որը՝ չգիտեմ, հարցեր չտաք։

Գասպարյան Անուշի ընտանիքը, որն ունի 3 երեխա ու հիմա էլ 8 ամսեկան հղի է, մի կերպ փախել են։

Ամուսինն ու տարեց ծնողները իրենց հետ են։

Մնալ գյուղում՝ անհնար է, վտանգ կա, կինը հղի է։

Պետք է ժամանակավոր գան Հայաստան՝ մինչև տեսնենք, ուր ենք հասնում։

Խնդրում եմ, կացարանի հնարավոր տարբերակներ առաջարկեք։

Շտապ է, պետք է օգնել»։