Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը

Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ՝ հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ՝ պատկերացրեցիք ԱԱԾ և Դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի ու ապօրինության դեմ պայքարը:

Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց»,- գրել է Վարդևանյանը։ 

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։