Ակնկալում ենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը չի սպառնա ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր կետերի կյանքի կոչմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները չեն հանգեցնի ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացման և չեն սպառնա ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր կետերի կյանքի կոչմանը:
Ինչպես հայտնում է eadaily.com-ը, այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացման, որը կսպառնա նաև ստորագրված հայտարարությանը»,-ասել է Ռուդենկոն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։

