Արցախի ձայնը՝ լսելի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Artsakh’s Voice Matters» նախաձեռնող խմբի անդամներն Լիանա Ադամյանը և Իրինա Սաֆարյանը։ Որո՞նք են նախաձեռնության նպատակները, ովքեր են ընդգրկված, և ի՞նչ արդյունավետությամբ է այդ ձևաչափը գործում։

Նախաձեռնող խումբը ՄԱԿ գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, Եվրամիության պատվիրակության գրասենյակի, Մեծ Բրիատանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատան գրասենյակի դիմաց բողոքի ակցաներ իրականացնելով՝ պահանջ է ներկայացրել տվյալ երկրների իշխանություններին ու կառավարություններին՝ ճանաչել Արցախի անկախությունը՝ որպես հարավային Կովկասում խաղաղության, հայի գոյության միակ ու անքննելի երաշխիք։ Նման ակցիաներ իրականացնում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները՝ յուրաքանչյուրն իր բնակության երկրում։ Առայսօր մենք դեռ հատուկենտ քաղաքների կողմից ենք լսելի եղել, որոնք ճանաչել են Արցախի Հանրապետությունը։ Ի՞նչ հույսեր կան այդ նախաձեռնության, այդ գործընթացի հետ։

Երեկ Ժնևում Հայաստանի և ադրբեջանի արտգործնախարարները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել երեք անգամ խախտված հրադադարի պայմաններն իր վերջո պահպանելու, խաղաղ բնակչությանն այլևս չթիրախավորելու մասին, սակայն այսօր առավոտից նորից ռմբակոծվում են Ստեփանակերտը, Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ, միտումնավոր թիրախավորվել ու թիրախավորվում են քաղաքացիական ենթակառուցվածքը՝ Կենտրոնական շուկան և բնակելի շենքերը։ Արդեն մեկ ամիս և ավելի՝ Արցախի տարբեր բնակավայրերերից բնակիչների զգալի մասը տեղահանվել է՝ լքելով իրեց ավերված, կիսավեր կամ դեռ կանգուն տները։ Որքանո՞վ է ընկալելի միջազգային հանրություն կոչվածի ամորֆ արձագանքն այս ամենին, ավելի ճիշտ՝ արձագանք էլ չկա, մինչդեռ կիրառվում են խաղաղ բնակչության դեմ անթույլատրելի զինամթերք, ռմբակոծվեց Շուշիի եկեղեցին, Ստեփանակերտի ծննդատունը։ Ինչո՞վ են միջազգային կառույցներն արդարացնում իրենց լռությունը։

Մանրամասները՝ տեսանյութում