Հայերին պետք են գլոբալ ծրագրեր, մանր ծրագրերը մեզ կկործանեն՝ դարձնելով օտարի գործիք (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքական վերլուծաբան, «Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը։
Անդրադարձ է կատարվել այն պատճառներին, թե ինչու մեզնից պարտված թշնամին այսօր հանդգնում է մեզ վրա հարձակվել և պատերազմ հրահրել: Հյուրի դիտարկմամբ, դա նշանակում է, որ մենք թերացել ենք որպես ժողովուրդ՝ մեր պետությունը կայացնելու աշխարհաքաղաքական մարտահրավերներին համարժեք քայլեր անելու առումով։
Արծրուն Պեպանյանի դիտարկմամբ, պատերազմը հայ ժողովրդի համար շոկ է, որը նաև անհրաժեշտ պայման է՝ հետագայում որոշ հետևություններ ու շտկումներ անելու համար։
Քաղաքական վերլուծաբանի ընդգծմամբ, այս պատերազմում աշխարհաքաղաքական շահեր և խնդիրներ կան, որոշ պետություններ ունեն երևացող և չերևացող շահեր, և շատ կարևոր է, որ այս օրհասական պահերին ժողովրդի մտածող հատվածն արթնանա և սկսի գործել։
Արծրուն Պեպանյանն առաջարկում է ստեղծել «Ցանցային կայսրություն», որի միջոցով մենք կկարողանանք ձեռք բերել այլ դաշնակիցներ, ազդեցության գոտին մեծացնել և հետաքրքրություն ներկայացնել մեր դրացիների համար։
«Վերելք» հաղորդաշարի հեղինակը նկատեց, որ այս օրերին ազգը առավել միասնական է դարձել, այսինքն՝ պատերազմը մեզ համար գերմոբիլիզացվելու հնարավորություն ստեղծեց, ինչը շատ կարևոր է պահել նաև հաղթական ավարտից հետո։
Արծրուն Պեպանյանի առաջարկած պետական մոդելի տարբերակում առանձնահատուկ տեղ է հատկացվելու «մշակույթի և քարոզչության» նախարարությանը, որը առանձնահատուկ դեր է ունենալու պետության կայացման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում

