ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ութ քաղաքացիների նկատմամբ: Յոթ ռուսական և ֆիննական կազմակերպություններ նույնպես հայտնվել են «սև ցուցակում»: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:

Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է կապված կիբերհանցագործությունների, ԱՄՆ-ում ընտրություններին միջամտելու և Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացիների և մեկ ուկրաինացու նկատմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին նրանց ենթադրյալ միջամտության պատճառով: