Մոլդովայի նախագահը որոշել է իր վրա փորձարկել ռուսական պատվաստանյութը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ցանկացել է լինել հանրապետության բնակիչներից առաջինը, ով կփորձարկի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես զրուցեցի իմ ռուս գործընկերների հետ պատվաստանյութի մասին, որն այժմ փորձարկում է անցնում: Երբ ես պատմեցի դրա մասին Մոլդովայում, շատ թերահավատների տեսա: Հետևաբար, կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ պատրաստ եմ լինել Մոլդովայի առաջին քաղաքացին, ով իր վրա կփորձարկի ռուսական պատվաստանյութը»,- ասել է նա:

Դոդոնը բացատրել է, որ ինքը ցանկանում է դա անել հանուն հանրապետության բոլոր քաղաքացիների, և սպասում է Մոլդովայում դեղամիջոցի շուտափույթ հայտնվելուն: