Փաշինյանի ցենզուրայից դուրս լայվերը լսելու համար պետք է 18+ լինել (տեսանյութ)
Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք տնտեսագետ Տարոն Ափինյանի հետ։
Անդրադառնալով ներկայիս իշխանությունների գործունեությանը, տնտեսագետն ընդգծեց, որ Հայաստանը դարձրել են հայհոյապետություն և հորդորեց՝ ժամանակն է վերջ տալ այս ամենին և մտածել՝ թե ինչպես երկիրը հանել այս ճգնաժամային իրավիճակից։
Տարոն Ափինյանը շեշտեց, որ բազում տերություններ հայեցակարգ են մշակում տնտեսության վերականգնման ուղղությամբ և հարց հղեց․ «Արդյո՞ք ներկայիս իշխանությունները մշակել են դոկտրին, թե ինչպես են պայքարելու համաճարակի հասցրած վնասների դեմ»։
«Եթե մի հոգի էլ ապաքինվի նիկոլավիրուսից՝ ես իմ առաքելությունն իրականացրած կհամարեմ»,-ամփոփեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում

