Թեստավորված 30 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների օրգանիզմում  նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել: