Եթե Լանսարոտեի կոնվենցիայի պատճառով գեթ մի երեխա ինքնասպան լինի, ԱԺ-ը դրա համար պատասխան է տալու (տեսանյութ)
Ազգայի ժողովը մայիսի 11-ին 79 կողմ 12 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Դատելով անունից՝ թվում է, թե՝ այո, այն երեխաների պաշտպանությանն ուղղված կոնվենցիա է, սակայն խոր ուսումնասիրություն կատարելիս պարզ է դառնում, որ կան բազմաթիվ աղմկահարույց և վիճարկելի կետեր, որը հայ հասարակության կողմից անընդունելի է։
Այսօր LIVEnews-ի տաղավարում զրուցեցինք հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ով ուսումնասիրելով վերոնշյալ կոնվենցիայի բացերը՝ ընդգծեց, որ սա մանկապղծություն է և այս կոնվենցիայի ընդունումը կարող է շատ բարդ հետևանքներ թողնել երեխաների հոգեկան աշխարհի վրա՝ հասցնելով ընդհուպ ինքնասպանության։
Մանկահասակ երեխային, որի աշխարհայացքը նոր է ձևավորվում, գրել, կարդալ է սովորում՝ փորձում են սեռական «դաստիարակություն» սովորեցնել, սա ոչ այլ ինչ է, քան այլասերվածության կամ մանկապղծության քարոզ։
Մանրամասները՝ տեսանյութում

