Չեմ պատկերացնում համընդհանուր հայտարարագիրը ի՞նչ ձև պետք է ներկայացվի (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որի հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց համընդհանուր հայտարարագրից և կորոնավիրուսի հետ կապված տուգանքներից: «Ես չեմ պատկերացնում համընդհանուր հայտարարագիրը ի՞նչ ձև պետք է ներկայացվի, մարդիկ կան՝ իրար հետ են բնակվում մի բնակարանում»,- հարցրեց Սասուն Միքայելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում