«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում ախտահանման հերթական միջոցառումներ են իրականացվել Ստեփանակերտում տեղակայված հանրապետական նշանակության բուժհաստատությունների տարածքներում։
Ինչպես տեղեկացրել են նախաձեռնության պատասխանատուները, ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։