Հայ բռնցքամարտիկը բարձր է պահում հայ ազգի պատիվը (տեսանյութ)

Նանե Արզումանյանը զրուցել է  WBC  վարկածով «WBC Ասիա»-ի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանի հետ։

Արմենակ Հովհաննիսյանը 33 տարեկան է, զբաղվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով։  Հայաստանում սիրողական բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից  և այդ ընթացքում 3 անգամ դարձել է  Հայաստանի չեմպիոն։ Եվրոպայի առաջնությունում  ներկայացրել է Հայաստանը։

Արմենակը սովորել  է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և ավարտելուց հետո անցել ծառայության հայոց բանակում։ Որից հետո մեկնել է Գերմանիա, և հենց առաջին իսկ պարապմունքի ժամանակ նրան  նկատել են  և ընդգրկել Գերմանիայի Բունդեսլիգայի կազմում։ 2013-2014 թվականներին Բունդեսլիգայի առաջնությանը դարձել է Գերմանիայի չեմպիոն։

Այնուհետև սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարիերայով։ Ունեցել է 13 մենամարտ, 11 հաղթանակ, 1 ոչ ոքի և մեկ պատություն։

2019 թվականի հոկտեմբերի 12-ին մենամարտել է WBC վարկածով «WBC  Ասիա» գոտու համար և հաղթել։

Հիշեցնենք, որ Արմենակ Հովհաննիսյանը Ապրիլյան քառօրյայի ժամանակ մենամարտեր է ունեցել թուրք  և ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ և հաղթել։

Կորոնավիորուսի համավարակով պայմանավորված իրավիճակն  անգամ չի խանգարում, որպեսզի բռնցքամարտիկը շարունակի իր պարապմունքները՝ վստահ լինելով, որ առջևում կրկին հայ ազգին կպարգևի  նոր հաղթանակներ։

Մանրամասները՝ տեսանյութում