Զորքերի ծառայության վերահսկողություն Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրու կայազորներում
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրու կայազորներում: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապմունքներ:
Կայազորներում ընդ֊հանուր վիճակը գնահատվել է լավ, իսկ առկա բացթողումների վերաբերյալ տրվել են անհրաժեշտ ցուցումներ:




