Հարգելի իշխանականներ, կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սև երանգներո՞վ, թե՞ սև` սպիտակ երանգներով․Դավիթ Խաժակյան

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց և ինքս համոզվեցի, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, ովքեր նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից:

Քաղաքական ռասիզմ պարունակող մտքեր չեմ արտահայտի: Մարդկանց սևացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են:

Բայց խնդիրը նրանում է, որ երբ ԼՀԿ-ն իր համախոհներին չարգելեց ներգրավվել ընտրական հանձնաժողովներում, նույն այդ իշխանականները, ովքեր հարյուրից ավելի միայն տեղամասի նախագահ են ներկայացրել նշածս ուժերից, փարիսեցիաբար շահարկեցին ԼՀԿ որոշումը, պնդելով, որ այդպիսով ԼՀԿ-ն աջակցում է ՈՉ-ին:

Եթե այդ տրամաբանությամբ երկակի ստանդարտներից զերծ մնանք, ապա պետք է պնդենք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն աջակցում են նաև ԱՅՈ-ին:

Ավելին, եթե «Ազատություն» ռադիոկայանը այդ կողմնակալությունը կրողը չէ, ապա այսօր, ինչպես նախորդ դրվագում, պետք է ռեպորտաժ պատրաստի` ներկայացնելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությունը ԱՅՈ-ին:

Իհարկե իշխանականների տրամաբանության կիրառումը սյուռ կտացվի. իշխանությունները փորձում են ազատվել ՍԴ նախագահից մի հանրաքվեի միջոցով, որի հարյուրավոր հանձնաժողովի անդամներ և նախագահներ դեռ մեկ տարի առաջ ներգրավվել են հանձնաժողովներում այդ նույն ՍԴ նախագահին ընտրած ուժերի կողմից:

Հարգելի իշխանականներ, ձեզ կողմնորոշվել է անհրաժեշտ, անբովանդակ շահարկումների գայթակղությանը չտրվելու կամք է անհրաժեշտ:

Ու ընդհանրապես, կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սև երանգներո՞վ, թե՞ սև` սպիտակ երանգներով:

Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց և ինքս համոզվեցի, որ հայրուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է…

Опубликовано Դավիթ Խաժակյան Вторник, 3 марта 2020 г.