ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ՀԱՊԿ միացյալ շտաբում մասնակցում են մարտի 3-5-ը անցկացվող ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության կատարելագործման խորհրդատվությանը և 2020 թ. համատեղ պատրաստության միջոցառումների կազմակերպման աշխատանքային հանդիպմանը:
Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը։

