Երևանի մի շարք փողոցներ փոսալցվում են
Երևանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում: Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ, դրանք իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատում կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով (Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն):
Ավելի ուշ, երբ եղանակային պայմանները կլինեն նպաստավոր, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները:

