Մոխրաբլուրն արժեզրկեցին, վերացրին, հիմա Քարահունջի հերթն է (տեսանյութ)

Արևելագետ, պատմաբան Զոհրաբ Մուղդուսյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ընթացքում խոսեց մեզանում հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ապազգային քաղաքականության մասին՝ ասելով, որ դեռ 1990-ականներից սկսած ազգային ամեն ինչ, այդ թվում հայոց պատմությունը կեղծ կատեգորիա հայտարարվեցին։

Նա անդրադարձավ նաև Քարահունջ պատմամշակութային հուշարձանում իրականացվող պեղումներին և հավաստեց, որ միտումը հուշարձանն արժեզրկելն է, և պատահական չէ, որ այդ գործի համար ընտրվել են մարդիկ, որոնք հնագետ Միխայիլ Պիատրովսկու դպրոցի հետևորդներն են։ Մարդ, որը Կարմիր բլուրը պեղելուց հետո, ըստ Զոհրաբ Մուղդուսյանի, ամբողջ նյութը Հայաստանից դուրս բերեց։

Մանրամասները՝ տեսանյութում