Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ,

դեկտեմբերի 4-ին, ժամը 10։20-ի սահմաններում կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06-ին, Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: