«Դիմակներ բարեսիրտ հայից». հայ ուսանողն իր մայրիկի հետ դիմակներ է կարել և բաժանել թոշակառուներին. «Կոմսոմոլսկայա պրավդա»

«Դիմակներ բարեսիրտ հայից»,- այսպես է անվանել Դոնեցկի կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Գևորգ Խաչատրյանն իր նախաձեռնությունը: Տեսանյութը, թե ինչպես է տղան պաշտպանիչ դիմակներ բաժանում անցորդներին, հաշված րոպեների ընթացքում տարածվել է սոցիալական ցանցերում և ստացել բազմաթիվ արձագանքներ:

«Պետք է ամեն առիթով օգնել մարդկանց»,- գրել է «Բարեսիրտ հայը» «Ինստագրամի» տեսանյութի մեջ:

«Կոմսոմոլսկայա պրավդան» կապ է հաստատել Գևորգի հետ և հարցրել, թե ինչն է դրդել տղային նման մեծահոգության:

«Ամեն ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մայրս ինձ պատմեց  դեղատուն այցելության մասին: Հերթում կանգնած տարեց կինը ուզում էր դիմակ ձեռք բերել, բայց գնի պատճառով նա չի կարողացել իրեն թույլ տալ և հեռացել է: Դա ազդել էր մորս վրա, նա պատմեց ինձ այդ մասին, գաղափարն այդպես առաջացավ»,-պատմել հայ ուսանողը:

Ապա Գևորգը պատմել է, թե ինչպես են գլուխ բերել մտահղացումը. «Գնել եմ բոլոր նյութերը, ռետինե կապանքները, և մորս հետ կարել ենք դրանք: Ընդհանուր առմամբ պատրաստեցինք հարյուր դիմակ: Գաղափարն այս բոլոր դիմակները թոշակառուներին հանձնելն էր, ես փորձեցի այն բաժանել տարեց մարդկանց, բայց երբ իրարանցում սկսվեց, ես պարզապես ժամանակ չունեի տեսնելու, թե ովքեր են վերցրել դրանք և բաժանեցի բոլորին: Հիմնականում դիմակները տանում էին տատիկներն ու պապիկները: Նրանք շատ արագ սպառվեցին»:

Տղայի խոսքով՝ շատերը շնորհակալություն էին հայտնում, նույնիսկ կան մարդիկ, ովքեր որոշել են շարունակել այս ակցիան:

Իսկ Գևորգի տեսանյութի տակ բազմաթիվ գովեստի ու երախտագիտության խոսքեր են գրել:

– Սա շատ առատաձեռն արարք է: Դուք մեծահոգի սիրտ ունեք, և սա է գլխավորը, – գրում են Դոնեցկի բնակիչները:

– Բրավո, ապրես: Դուք շատ բարի և մեծ սիրտ ունեք,- ավելացրել են մյուսները:

Պաշտպանական բժշկական դիմակների թեման այսօր ավելի արդիական է, քան երբևէ: Դեղատների դարակներից դրանք արագ սպառվում են, ինչպես «տաք կարկանդակները»: