Եթե ԱԺ ընդդիմությունը չեզոք է, ուրեմն մեղսակից է սահմանադրական կարգի տապալմանը (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուտափույթ կազմակերպումը իրավաբանները գնահատեցին  հակասահմանադրական, հակաիրավական գործընթաց: Իսկ քաղաքական առումով  իրավիճակը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ սա քաղաքական արկածախնդրություն է՝ մեկ անձի և մի խմբի կողմից:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտեց իշխանության նախաձեռնած  «Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Հայտարարեցիք, որ ավտորիտար պոպուլիստների կողմից կատարվում է Սահմանադրական դատարանը մեկուսացնելու, զավթելու փորձ: Եվ այս գործընթացը որակեց արկածախնդիր:

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ը կոչ է արել իշխանությանը Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրական փոփոխությունների  նախագիծը: Եթե նախկին իշխանությունների ժամանակ իրականացվեին այնպիսի հակասահմանադրական քայլեր, որպիսիք արվում են այսօր, ապա մեկը մյուսին հաջորդելու էին միջազգային կառույցների՝ ՀՀ իշխանություններին ուղղվող անխնա քննադատական զեկույցներ: Մի բան, ինչն այսօր չկա: Կա կարծիք, թե իշխանության սորոսական թևն է, իբրև, իր լծակներով կանխում այդ ընթացքը:

Մյուս կողմից, եթե միջազգային կառույցներն այսօր լռում են,  աչք են փակում Փաշինյանի անօրինական քայլերի առաջ, ապա վաղն այդ լռությունը թանկ գնով վաճառելու են Հայաստանին: Իսկ այդ գինը կարող է լինել թե՛ Արցախի հարցում վտանգավոր զիջումների պարտադրանքը,  թե՛ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում ոչ հայանպաստ քաղաքականության իրականացումը: Այսինքն, գործ ունենք քաղաքական առևտրի հետ։

«Մենք» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում