Հանրաքվեն չեղարկելու լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման եղանակները, քանի որ ԵԽԽՎ-ից եկող արձագանքները սթափեցրել են իշխանության ներկայացուցիչներին։

Այս լուրի իսկությունը ճշտելու համար LIVEnews.am –ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․«Նման բան չկա, հանրաքվեի օրենքով էլ սա հնարավոր չէ»։

Հիշեցնենք, որ 168.amգրել էր, որ ըստ իր հավաստի աղբյուրների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջիկա օրերին չի ուղարկելու Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությունն ապահովելու համար: