ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատասենյակում

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: Այս մասին տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Այլ մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նշել են ԱԱԾ-ից:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանն ասաց, որ այս պահին տեղեկություն չեն կարող հաղորդել: Միայն հայտնեց, որ խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանում իրականացնել տարածքում: