QR կոդով սպառողը կկարողանա վերահսկել սպանդանոցները և իրեն վաճառվող մսի որակը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը, որի հետ խոսեցինք պարտադիր սպանդանոցային մորթի դեմ ֆերմերների և մսավաճառների բողոքից, սպանդանոցային մորթի կարևորությունից։ ՍԱՏՄ ներկայացուցչի պարզաբանմամբ՝ այդ դժգոհությունները հիմնավորված չեն, և դժգոհողները հիմնականում ոչ թե ֆերմերներն են, այլ միջնորդները։

Հունվարի 15-ից ուժի մեջ  է մտել կառավարության ընդունած որոշումը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքում  վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։ Որոշումը կյանքի կոչվելուց հետո ՀՀ կառավարության շենքի դիմաց անասնաբույծներն ու մսավաճառները բողոքի ակցիաներ իրականացրեցին, իսկ այսօր անգամ փողոցներ էին փակել՝ բարձրաձայնելով, որ սպանդանոցային մորթի պարտադիր պայմանը սահմանելով՝ կառավարությունը հոգ չի տարել համապատասխան պայմանների ստեղծման մասին և ֆերմերների համար մի շարք խնդիրներ ու անհարմարություններ է առաջացրել։ Մինչդեռ Անուշ Հարությունյանն ասաց, որ այսօրվա դրությամբ անասնաբույծների համար մորթի այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ դա իրենց համար ավելի ձեռնտու է լինելու։ Մյուս կողմից էլ հնարավոր է լինելու խուսափել հիվանդ և ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում մորթված անասունի մսի վաճառքի, ինչպես նաև ավանակի, ձիու մսի վաճառքի դեպքերից։

Մանրամասները՝ տեսանյութում