Բաղդադյան հինավուրց մարտկոցները (տեսանյութ)

Գիտնականները ենթադրում են, որ այդ փոքրիկ և արտաքուստ ոչ մի բանով աչքի չընկնող գտածոն հին աշխարհում էլեկտրաէներգիայի աղբյուրի օրինակ է։ Խոսքը պարթևական շրջանի, այսպես կոչված, բաղդադյան մարտկոցի մասին է։

Ավելի քան 2000 տարի առաջ պատրաստված էլեկտրական մարտկոցը հայտնաբերվել է 1936 թվականին երկաթուղային աշխատողների կողմից, Բաղդադի մերձակա Քուջութ-Ռաբու շրջանում։

Համարվում է, որ աշխարհի առաջին էլեկտրական մարտկոցը՝ Վոլտայի սյունը, ստեղծել է իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտան 1799 թվականին, մինչդեռ աղբյուրների մեծամասնությունը վկայում է, որ բաղդադյան մարտկոցի ստեղծման ժամանակաշրջանը թվագրվում է մոտավորապես մ.թ. ա. 200 թվականով։