Հին պերուացիները կարողացել են փափկացնել քարերը

Սկիզբը՝ այստեղ

Սակսայուամանը միջնաբերդ է Պերուի Կուսկո քաղաքի՝ ինկերի հինավուրց մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում։ Հնագետներն ու գիտնականները գլուխ են կոտրում՝ փորձելով կռահել, թե ինչպես է կառուցվել Սակսայուաման առեղծվածային շինությունը։

Վիթխարի քարերը, որոնցից կառուցված է այդ արտասովոր ամրոցը, այն աստիճան ծանր են, որ դրանք դժվար կլիներ տեղափոխել ու տեղադրել նույնիսկ ժամանակակից տեխնիկայի օգնությամբ։

Մի՞թե այդ գաղտնիքի բանալին հատուկ սարքավորումն է, որ օգտագործել են հին պերուացիները քարաբեկորները փափկացնելու համար, թե՞ գոյություն են ունեցել քարերի հալեցման գաղտնի տեխնոլոգիաներ։

Որոշ հետազոտողների կարծիքով, գրանիտը, որից կառուցված են Կուսկոյի ամրոցի պատերը, ենթարկվել է չափազանց բարձր ջերմաստիճանի ազդեցության, այդ պատճառով էլ արտաքին մակերեսը դարձել է ապակենման ու հարթ։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ քարերը կակղեցրել են բարձր տեխնոլոգիական ինչ-որ սարքավորման միջոցով, իսկ այնուհետ յուրաքանչյուր բեկորը հղկել են ըստ հարևան քարի հատվածքի, այդ պատճառով էլ դրանք այդքան կիպ են նստած իրար վրա։

Շարունակելի