Վատիկանի գաղտնի արխիվը. Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկը Վատիկանի գաղտնի արխիվն է, որի վերաբերյալ է «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի իններորդ հրապարակումը (նախորդը՝ Հարավային Կարոլինայի ափերի մոտ գտնվող Մորգան կղզու վերաբերյալ)։

 Հռոմի պապն անթիվ քանակությամբ գրականություն ունի, որը պահվում է Վատիկանի պատերի ներսում գտնվող նրա անձնական արխիվում։ Միայն գրադարակների երկարությունը կազմում է 90 կիլոմետր։ Ըստ տեղեկությունների, որոնք, ցավոք, հնարավորություն չկա հաստատել, գրքերի և նյութերի մոտավորապես կեսը օկուլտիստական գրականության հավաքածուներ են ողջ աշխարհից։