Իլոն Մասքի «նոր հրթիռը» կործանվել է՝ չհասցնելով թռչել (տեսանյութ)

Տեխաս նահանգի տիեզերական թիչքակայանում կանգնած սարքը տապալվել է փոթորկալի քամուց ու ջարդուփշուր եղել։

Իլոն Մասքի «Starship» նորագույն հրթիռի նախօրինակը կործանվել է՝ չհասցնելով թռչել ու մասնակցել տեստերին։ Սարքը տապալվել է փոթորկալի քամուց, երբ կանգնած է եղել Տեխաս նահանգի տիեզերական թռիչքակայանում։

«SpaceX» ընկերության դիտորդ Մարիա Փոյնթերը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է հրթիռի նախօրինակը՝ ընկած վիճակում։ Վթարը տեղի ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտ մոտ հինգին, սակայն մոտակա բնակիչները հաղորդել են, որ սարքը փոթորկից ցնցվում էր գիշերվա ժամը երկուսից ի վեր։ Շրջվելու հետևանքով կոտրվել է շրջահոսուն պատյանը։

Իլոն Մասքը հաստատել է միջադեպի փաստը Twitter -ում։ Նա հայտարարել է, որ քամու արագությունը տիեզերական թռիչքակայանի շրջանում գերազանցել է ժամում 50 մղոնը, կառանման սարքամասերը կոտրվել են, իսկ շրջահոսուն պատյանն՝ ամբողջովին վթարվել անկումից։ «SpaceX»-ի ղեկավարի խոսքերով, նորոգումը կտևի մի քանի շաբաթ։

Տվյալ նախօրինակը նախատեսված էր «Starship»-ի փորձարկումների համար։ Սարքը պետք է թռիչքի և վայրէջքի տեստավորում անցներ արդեն այս ամիս, սակայն այժմ ժամկետները հարկ կլինի զգալիորեն հետաձգել։

Ավելի վաղ Իլոն Մասքը Twitter-ի իր միկրոբլոգում ցույց է տվել «Starship» հրթիռակրի լուսանկարը։ Գերծանր հրթիռն իրենից ներկայացնում է բազմանգամյա տրանսպորտային համակարգ՝ բաղկացած կրողից և օդաչուավոր նավից։

Տեսանյութը՝  https://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201901241257-rclq.htm