Բրազիլիայում սուգ է հայտարարվել ամբարտակի փլուզումից հետո (տեսանյութ)

Բրազիլիայի Մինաս-Ժերայս նահանգում Vale կորպորացիայի հանքահորում ամբարտակի փլուզումը հանգեցրել է ծանր հետևանքների

Մինաս-Ժերայս նահանգի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող ամբարտակի փլուզման հետ կապված։ Այս մասին հաղորդել է «Globo» թերթը՝ հղում կատարելով նահանգի իշխանությունների հայտարարությանը։

Ինչպես հաղորդել է թերթը՝ վկայակոչելով փրկարարներին, զոհերի թիվը հասել է 9-ի, ընդ որում, 300-350 մարդ համարվում է անհայտ կորած։

Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 7 մարդ։ Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, պատահարի գոտում եղել է 427 մարդ, որոնցից 279-ը ողջ են հայտնաբերվել։ Տեղի ԶԼՄ-ները վկայակոչելով Բրումադինյու մինիցիպալիտետի քաղաքապետին, հաղորդել են, որ զոհվել է առնվազն 50 մարդ։

Գիշերը որոնողական-փրկարարական գործողությունը կարճ ժամանակով դադարեցվել է, շաբաթ առավոտյան աշխատանքները վերսկսվել են, նշել է «Globo»-ն։

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ օդային շրջազննում կկատարի ամբարտակի փլուզման վայրում։

Բրումադինյու մինիցիպալիտետի շրջանում ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, ցեխի հոսքերը հեղեղել են ընկերության վարչական շենքերն ու բնակիչների տները։ Ընդ որում, վթարային ահազանգման համակարգերը չեն գործել։