Վարչապետն իր խնդիրն ունի, նախագահը՝ իրենը, ո՞ւր մնաց Հայաստանի շահը (տեսանյութ)
Իշխանությունը շարունակում է գնալ ձերբակալությունների ճանապարհով։ Ասում են վարչապետի սեղանին նույնիսկ ցանկ կա, թե ովքե՞ր են հերթով ձերբակալվելու. հումո՞ր է սա, թե՞ իրականություն՝ դատեք ինքներդ: Իսկ ձերբակալությունների շղթան օրերս հասավ նաև 5-րդ ալիքի սեփականատիրոջը՝ Արմեն Թավադյանին, նա կալանավորվեց երկու ամսով։ Թավադյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, փաստորեն, սրանով մի կողմից իշխանությունը պատժում է Ռոբերտ Քոչարյանի մերձավորին, մյուս կողմից՝ թիրախավորում ընդդիմադիր լրատվամիջոցին, թերևս վերջինիս լռեցնելու նպատակով:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում կատարվողին, ապա նկատելի է ընդդիմադիր ուժերի ակտիվացում: Միաժամանակ, ավելի հաճախ է հնչում վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ավելի հաճախ է խոսվում արտահերթ ընտրությունների կազմակերպման հրատապության մասին:
Եվ այսպես, Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման, ԱԱԾ-ի, ՍԴ-ի դեմ ծավալվող գործողությունների, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համախմբման , ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու, առհասարակ, քաղաքական ընդդիմադիր դաշտում նկատվող վերաձևումների շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
Մանրամասնը՝ տեսանյութում։