Ստոլտենբերգը հայտարարել է Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատրաստ է անձամբ հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու դաշինքի և Մոսկվայի միջև հարաբերությունների դժվարությունները: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը «dpa-international.com»-ին տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացրել է «ՏԱՍՍ»-ը։

«Համապատասխան պայմանների  դեպքում ես կհանդիպեի նախագահ Պուտինի հետ»,- նշել է Ստոլտենբերգը։ Նրա կարծիքով, հենց այն ժամանակ, երբ հարաբերությունների մեջ կան դժվարություններ, կարևոր է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանն է և այդպիսին էլ կմնա», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նրա կարծիքով, եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, ապա դաշինքը պետք է կարողանա «կառավարել» այդպիսի փոխհարաբերությունները: