Ոտքերի տակ հողն այրվելու է նրանց, ովքեր կփորձեն այլասերվածներին արտոնյալ դարձնել, գործնականում ապահովել նրանց «իրավունքների» իրացումը

Հետո թող չոռնան, թե զգուշացված չեն եղել

ԼԳԲՏԻ անձինք (լեսբիներր, գեյերը, բիսեքսուալները, տրանսվեստիտները, ինտերսեքսները) հաճախ են խտրականության թիրախ դառնում փակ հաստատություններում, օրինակ` բանտերում և բանակում: Այս մասին գրված է Հայաստանից, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի համատեղ զեկույցի 1-ին մասի «Խտրականություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով» կետում:

Երկու մասից բաղկացած վերոնշյալ զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին (20-31 հունվարի, 2020թ.) ներկայացնելու է ՀՀ-ում գործող ավելի քան 60 հասարակական կազմակերպություն միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:

Մինչ մանրամասնելը, թե ինչ խտրականության մասին է խոսքը, նշենք, որ հիշյալ զեկույցին, որը ներկայացվել է ս. թ. դեկտեմբերի 18-ին «ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցում Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի («Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան») կազմակերպած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ նստաշրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկման ընթացքում, մասնակիորեն արդեն անդրադարձել ենք մեր «Հայաստանի կործանման Սորոսի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի դավադիր ծրագիրը» հրապարակմամբ և «Այլասերվածներին ցանկանում են մեր գլխին նստեցնել, ախր հիմա «թավշյա Հայաստանն» է» վերլուծականով:

Բանտն օպերային թատրոն չէ, բոլորին էլ պարզ է, թե ովքեր են բանտերում

«Նույնասեռական բանտարկյալները բռնության, սեռական չարաշահման, նվաստացուցիչ ու խտրական վերաբերմունքի են ենթարկվում թե բանտերի ծառայողների, թե այլ բանտարկյալների կողմից,- նշված է հիշյալ զեկույցում:- Նրանք առանձնացվում են քրեակատարողական հիմնարկների ներսում, տեղավորվում են առանձին խցերում, որոնց պայմանները սովորաբար ավելի վատն են, և հարկադրվում են կատարել նվաստացուցիչ աշխատանք»:

Զեկույցի հեղինակներն ակնհայտորեն անտեսել են, որ բանտերում, ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի և արևմտյան մի շարք այլ երկրների, բռնության ենթարկվում են ոչ միայն այլասերվածները, այլև նորմալ սեռական կողմնորոշում ունեցող բանտարկյալները (նույնիսկ ծանր մարմնական վնասվածքի և սպանության դեպքեր են գրանցվել), բանտն օպերային թատրոն չէ, բոլորին էլ պարզ է, թե ովքեր են բանտերում: Իհարկե, բռնությունը չենք արդարացնում, դա է իրականությունը, հետևաբար ակնհայտ է, որ փորձ է արվում Հայաստանի վրա «բոչկա գլորել» նաև այս առումով:

Արժանահավատ չէ, թե բանտերի ծառայողներն օգտվում են նույնասեռական բանտարկյալների սեռական ծառայություններից, քանի որ նրանք իրենց սեռական պահանջմունքները կամ ցանկությունները բավարարելու այլընտրանքներ ունեն, իսկ նույնասեռական բանտարկյալներից պարզապես կզզվեն ու կզգուշանան ՄԻԱՎ-ով, տարբեր սեռավարակներով վարակվելու վտանգից:

Քանի որ խոսքը նաև «սեռական չարաշահման» մասին է նույնասեռական բանտարկյալների, ապա կարելի է այն տպավորությունը ստանալ, թե նրանք այնտեղ սեռական ծառայություններ են մատուցում, բայց չարաշահման են ենթարկվում` օրվա ընթացքում, ասենք, մեկի փոխարեն, 2 հոգի է օգտվում նրանց սեռական ծառայություններից, այլասերվածներն էլ թեև մի քիչ հոգնում ու տրտնջում են նման ծանրաբեռնվածությունից, բայց իրենց կամքով են տրվում դրան, չեն դիմադրում, պարզապես նրանց մատուցած սեռական ծառայությունները չարաշահվում են այլ բանտարկյալների և բանտերի ծառայողների կողմից: Եթե խոսքն այս մասին է, ապա, բնականաբար, հարց է առաջանում, թե այդ մասին ինչո՞ւ է նշված զեկույցում, իսկ եթե խոսքը բռնաբարության մասին է, ապա ինչո՞ւ այդ մասին հստակ և որոշակի նշված չէ…

Իսկ ի՞նչ է` նույնասեռական բանտարկյալներին լավ պայմաններով խցերո՞ւմ պետք է տեղավորեին…

Ինչ վերաբերվում է նույնասեռական բանտարկյալներին քրեակատարողական հիմնարկների ներսում առանձնացնելուն, տեղավորելուն առանձին խցերում, որոնց պայմանները սովորաբար ավելի վատն են, ապա նման վերաբերմունքը, եթե համապատասխանում է իրականությանը, միանգամայն բնական է: Եթե ՔԿՀ-ում կան իրենց պայմաններով միմյանցից տարբերվող խցեր, ապա պարզ է, որ բանտարկյալներ պետք է լինեն նաև վատ պայմաններով խցերում:

Հիմա պատկերացրեք իրենց տղամարդկային արժանապատվությունը չկորցրած բանտարկյալների վերաբերմունքը ՔԿՀ-ի ղեկավարության ու ծառայողների հանդեպ այն բանից հետո, երբ նրանք իրենց տեղավորում է վատ, իսկ նույնասեռական բանտարկյալներին` լավ պայմաններով խցերում: Կարծում ենք, մեկնաբանությունների կարիք չկա:

Մինչդեռ, ինչպես պարզվում է զեկույցի թեկուզ այս մասից, Սաքունցն ու նրա նման սորոսականները ցանկանում են, որ այլասերվածները մեր հասարակության մեջ ու նույնիսկ բանտերում ավելի գնահատելի և արտոնյալ լինեն, քան նորմալ մարդիկ: Եթե պղծության, այլասերման, սոդոմգոմորյան կործանման ճանապարհը բռնած արևմտյան մի շարք պետություններում դա իրականություն է, ապա, ի գիտություն այդ նույն Արևմուտքի` ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության և այլ կառույցների, Հայաստանում դա չի՛ լինելու: Ականջներիդ օղ արեք` ովքեր կփորձեն մեր երկրում այլասերվածներին արտոնություններ տալ, ապահովել նրանց այնպիսի «իրավունքների» իրացումը, որոնք այժմ գործնականում ապահովված չեն, նրանց ոտքերի տակ հողն այրվելու է… Հետո թող չոռնան, թե զգուշացված չեն եղել: Սա քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած, քրիստոնեության միջնաբերդ Հայաստանն է և վե՛րջ:

Ջհանդամը, թե տրանսգենդեր անձինք այլասերման գաղտնի վիրահատությունից հետո չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ

«Գենդերի վերափոխումը որպես առողջապահական ծառայություն Հայստանում կանոնակարգված չէ,- նշված է հիշյալ զեկույցում:- Դրա հետևանքն այն է, որ տրանսգենդեր անձինք վերափոխման վիրահատությունը ստանում են գաղտնի` արտերկրից հրավիրված բժիշկների կողմից, հետագայում չկարողանալով ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ»:

Գենդերի, տվյալ դեպքում` սեռի վերափոխումը ՀՀ առողջապահական ծառայություններում մեր երկրի օրենսդրությամբ ոչ թե կանոնակարգված չէ, այլ նախատեսված չէ, և երբեք էլ չի նախատեսվելու: Դա թույլ չի՛ տրվելու, որովհետև Հայաստանը, կրկնում ենք, քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած երկիրն է ու քրիստոնեության միջնաբերդը, որովհետև մենք մեր Աստծուն չենք ուզում դավաճանել ու չե՛նք դավաճանելու, չե՛նք խախտելու աստվածաշնչյան արգելքն ու Աստծո պատվիրանը, իսկ այն տրանսգենդեր անձինք, որոնք վերափոխման վիրահատությունը ստանում են գաղտնի` արտերկրից հրավիրված բժիշկների կողմից, ապա ջհանդամը, թե տրանսգենդեր անձինք դրանից հետո Հայաստանում չեն կարողանում ստանալ այլասերման վիրահատությունց բխող անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Դրա դա՞րդն էլ մենք պետք է քաշենք, մեր պետությո՞ւնը…

Հայաստանի դեմ գործող հինգերորդ շարասյունը բացահայտորեն հանդես են գալիս այլասերման քարոզի օգտին

Այլասերվածների իրավունքների պաշտպան, պղծագործների հովանավոր, իբրև թե Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մի քանի տասնյակ, այդ թվում նաև սորոսական ՀԿ-ներ, որոնցից որոշների շարքերում հենց համասեռամոլներ կան, բացահայտորեն հանդես են գալիս Հայաստանում հենց այլասերման քարոզի օգտին` դժգոհելով կամ բողոքելով նրանից, որ, ինչպես զեկույցում է նշված, «ԼԳԲՏԻ անձինք դժվարությունների են բախվում արտահայտվելու և հավաքների ազատության իրենց իրավունքներն իրականացնելիս»:

Հասկանալի է, խոսքը, այսպես կոչված, գեյ-շքերթների մասին է, բայց նորմալ սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ, որոնք մեր հասարակության ավելի քան 99 տոկոսն են կազմում, հավաքներ կազմակերպո՞ւմ են` իրենց նորմալ սեռական կողմնորոշումն ի ցույց դնելու համար:

Ի՞նչ հավաքների ազատության իրավունք… Հավաքների ազատության իրավունքը, ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն, կարող է օրենքով սահմանափակվել նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության, բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Եվ նկատի ունենալով, որ Հայաստանում այլասերվածները, նրանց «իրավունքների» պաշտպանները և հովանավորները գնալով լկտիանում ու հաբռգում են, ԼԳԲՏԻ անձանց համար հավաքների ազատության իրավունքը վերոնշյալ հիմքերով պետք է օրենքով անհապաղ սահմանափակվի, ինչը պահանջում ենք ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից: Հակառակ պարագայում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փաշինյանական իշխանությունը հերթական անգամ կապացուցեն, որ իրենք ևս այլասերվածների «իրավունքների» պաշտպաններից և հովանավորներից են ու կողմնակիցն են Հայաստանում այլասերման, պղծության քարոզի:

«ԼԳԲՏ քրիստոնյաներ» անվան տակ իրականում հանդես են գալիս ԼԳԲՏ սատանիստները

«2017 թվականի հուլիսին ԼԳԲՏԻ թեմայով երկու ֆիլմեր դուրս հանվեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրից` ի դրսևորումն Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կողմից կատարվող գրաքննության և խտրականության,- նշված է զեկույցում:- Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը 2018 նոյեմբերին Երևանում չեղարկվեց, որը ոստիկանությունը պատճառաբանեց ֆորումի մասնակիցների անվտանգության երաշխիքներ տրամադրելու անկարողությամբ»:

Նախ նշենք, որ Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրից դուրս հանեց Հայաստանի հասարակության գերակշիռ մասը կազմող առողջ հատվածի բողոքի ու ճնշման արդյունքում, ու շատ ճիշտ արեց:

Ինչ վերաբերում է «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում» կոչվածի չեղարկմանը, ապա այս դեպքում էլ ՀՀ ոստիկանությունը շատ ճիշտ ու խոհեմաբար վարվեց` հայտարարելով, որ ֆորումի մասնակիցների անվտանգության երաշխիքներ չի կարող տրամադրել: Այլասերվածների այդ պիղծ և աստվածանարգ հավաքի մասնակիցների անվտանգությունն իսկապես երաշխավորված չէր: Հուսով ենք, ՀՀ ոստիկանությունն առաջիկայում էլ այդպես կվարվի, քանի որ նրանց անվտանգությունն ապագայում էլ չի կարող երաշխավորվել: Ընդհանրապես, աշխարհում ԼԳԲՏ քրիստոնյաներ գոյություն չունեն ու չեն կարող լինել, դա կեղծիք է ու նոնսենս, անհեթեթություն անհեթեթությանց, «ԼԳԲՏ քրիստոնյաներ» անվան տակ իրականում հանդես են գալիս ԼԳԲՏ սատանիստները:

Խայտառակ զեկույցի հեղինակները փորձել են «բոչկա գլորել» նաև Նաիրա Զոհրաբյանի վրա

Իրենց խայտառակ զեկույցում դրա հեղինակները փորձել են «բոչկա գլորել» նաև ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վրա.

«2019 թվականի ապրիլին Ազգային ժողովում ՀԳՊ-ի հանձնարարականների` Հայաստանի կողմից կատարման հանրային լսումների ժամանակ տրանսգենդեր ակտիվիստը բարձրաձայնեց  տրանսգենդեր անձանց նկատմամբ ատելության հանցագործությունների փաստը: Ելույթին հաջորդեց Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, որը նախագահւմ էր հանրային լսումներով նիստը, հարձակողական արձագանքը: Նախագահի այդ քայլը բորբոքեց ատելության խոսքեր ուղղված ԼԳԲՏԻ համայնքին և խրախուսեց Ազգային ժողովի դիմաց անցկացվող ԼԳԲՏԻ անձանց դեմ բողոքի ակցիաներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության խորհրդարանական խմբակցությունը 2019 թվականի մայիսին օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում` նպատակ հետապնդելով քրեական պատասխանատվություն սահմանել «մինչև 16 տարեկան անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը քարոզելու համար»:

Նախ, քննադատությունը և իրականության օբյեկտիվ գնահատականն ատելության խոսք չեն, և երկրորդ` զեկույցի հեղինակներն այսպիսով մատնել են, որ իրենք դեմ են նույնիսկ մինչև 16 տարեկան անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի քրեականացմանը, այսինքն` կողմ են դրա քարոզին, այլասերման, պղծության քարոզին: Զեկույցի հեղինակները դրանով իսկ իրենց դուրս են դրել բարոյականության և իրենց հանդեպ հասարակության, մեղմ ասած, նորմալ վերաբերմունքն ակնկալելու շրջանակներից:

 Հայաստանի ու քրիստոնեության, Աստծո և մարդու թշնամիներ են, սպառնալիք ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ

Զեկույցի հեղինակները, որոնց մի մասը, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, հանդիսանում են Հայաստանում Արևմուտքի համապատասխան կառույցների գործակալներ, անձամբ իմ գնահատմամբ, Հայաստանի ու քրիստոնեության, Աստծո և մարդու թշնամիներ են, սպառնալիք` ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ, և նրանց հանդեպ վերաբերմունքը, բնականաբար, պետք է լինի ինչպես թշնամու նկատմամբ վերաբերմունքը: Հետևաբար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, եթե արդեն չի դավաճանել Հայաստանի Հանրապետությանը և իր բուն առաքելությանը, անհապաղ պետք է զբաղվի Սորոսի հիմնադրամից և Արևմուտքի այլ կառույցներից ֆինանսավորվող հիշյալ զեկույցի հեղինակներով, այդ «ՀԿ» կոչվածներով ու նրանց առնվազն ղեկավարներով, նրանց գործունեությամբ:

ՀՀ օրենսդրությունը թելադրվում է Արևմուտքի համապատասխան կառույցների կողմից, ազատագրական պայքարն այլընտրանք չունի

Զեկույցի հեղինակներն առաջարկել են «Սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հատկանիշ ներառել խտրականության դեմ պայքարի մասին օրենսդրության մեջ», «Քրեականացնել պետական պաշտոնատար անձանց կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով հնչեցվող ատելության խոսքը, ու սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության շարժառիթով պայմանավորված կողմնակալությունը նախատեսել որպես ծանրացուցիչ հանգամանք քրեական օրենսդրության մեջ»:

Նրանք առաջարկել են նաև «Անցկացնել հոմոֆոբ և տրանսֆոբ հարձակումների գործերի` որպես ատելության հանցագործությունների արդյունավետ և համապարփակ քննություն», «Ընդունել օրենսդրություն, որով կճանաչվի և կկանոնակարգվի գենդերի վերափոխումը, որպես առողջապահական ծառայության տեսակ»:

Հետաքրքիր է, որ նրանց այս առաջարկություններն ուղղված են ոչ թե ՀՀ կառավարությանը կամ ԱԺ-ին, այլ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ինչը հերթական ապացույցն է նրա, որ ՀՀ օրենսդրությունը շատ հարցերում, հատկապես մարդու իրավունքների ոլորտում թելադրվում է Արևմուտքի համապատասխան կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից, նրանք են Հայաստանի Հանրապետության իշխանությունների «պապան», մեր երկիրը ԽՍՀՄ կործանումից հետո կիսագաղութի վերածածները, հետևաբար մեր ազատագրական պայքարն այլընտրանք չունի: Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ:

Վերջում նշենք հիշյալ համատեղ զեկույցի հեղինակ կազմակերպությունների գոնե մի մասի անվանումները` «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույց), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Հանուն հավասար իրավունքների», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Հանրային քաղաքականության ինստիտուտ», «Իրական աշխարհ, իրական մարդիկ»…

Կարծում ենք, ընթերցողների մի մասը վերոնշյալ կազմակերպությունների հետ կապված շատ բան կվերհիշի…

Արթուր Հովհաննիսյան