«Լոֆթում» քննարկմանը խոստովանեցին՝ Ստամբուլյան կոնվենցիան նաև սեռական փոքրամասնությունների մասին է (տեսանյութ)

Երեկ երեկոյան «Լոֆթում» քննարկում էր կազմակերպվել Ստամբուլյան կոնվենցիայի թեմայի շուրջ, որի բանախոսները կոնվենցիայի վավերացման կողմնակիցներն են եղել, և նրանք փորձել են երիտասարդներին ներկայացնել, որ կոնվենցիայի օր առաջ վավերացումը շատ կարևոր է մեր պետության համար։ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ևս ներկա է եղել այդ քննարկմանը և LIVEnews.am-ի հետ զրույցում ներկայացրեց միջոցառման մանրամասները՝ նշելով, որ քննարկման ժամանակ հաստատվել է՝ Ստամբուլյան կոնվեցիայում նաև սեռական փոքրամասությունների շահերն են կարևորվում ու պաշտպանվում և նրանք ներկայացվում են որպես կին կամ ընտանեկան բռնության զոհեր։

Մանրամասները՝ տեսանյութում