Նեֆրիտե հինավուրց սպասք 12 անձի համար

Սկիզբը`այստեղ

 Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

Մենք բնավ առաջին քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

Նեֆրիտե այս սպասքը հայտնաբերել է Էլիաս Սոտոմայերի արշավախումբը։ Այն բաղկացած է 13 գավաթներից։ Դրանցից 12-ն իդեալական հավասար ծավալ ունեն, իսկ 13-րդը շատ ավելի մեծ է։ Եթե 12 փոքրիկ գավաթները լցվեն հեղուկով, իսկ հետո դատարկվեն մեծի մեջ, ապա այն կլցվի մինչև եզրը։ Բոլոր գավաթները պատրաստված են նեֆրիտից։ Քարն այնքան անթերի է մշակված, որ դա ստիպում է ենթադրել անցյալում քարի մշակման բարձր տեխնոլոգիայի առկայության մասին, որը նման է եղել  ժամանակակից խառատահաստոցի օգտագործմանը։

Գտածոն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս, բայց հերթական անգամ հաստատում է այն թեզը, որ երկրագնդի և մարդկության պատմության մասին մեր տեղեկությունները դեռ շատ հեռու են կատարելությունից։