Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա է հասել
Ռուսական Ս-400 օդային պաշտպանության համակարգեր տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Մալաթիայի և Անկարայի օդանավակայաններում:
Այս մասին տեղեկացրել է թուրքական «Demokrathaber»-ը:
Ռուսաստանի հետազոտական ինստիտուտի տարածած հայտարարության համաձայն՝ համակարգերի հետ Թուրքիա են մեկնել ռուս մասնագետներ: