Նորաթուխ իշխանությունները չեն սիրում ու հալածում են արվեստը և մշակույթը (տեսանյութ)

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի երգեցողություն մասնագիտության դասախոս, կադրերի տեսուչ Թինա Կարապետյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում մտահոգություն հայտնեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը դիտարկում է ջազային և նույն շենքում գործող մշակույթի քոլեջները միավորելու հեռանկարը, ինչը, ըստ հյուրի, նշանակում է, որ 40 տարվա ավանդույթներ ու հայկական մշակույթի մեջ մեծ  ներդրում ունեցած քոլեջը կլուծարվի։

Անդրադառնալով կառավարության վարած քաղաքականությանը՝ Թինա Կարապետյանն ասաց, որ այն ամենևին միտված չէ պետական միջոցների խնայողությանը, քանի որ խոշորացման արդյունքում պետությունը շարունակելու է նույն գումարը տալ՝ ուսանողների թվով պայմանավորված։

Ըստ նրա՝ իրականում այդ ծրագիրն ավելի խորքային նպատակներ ունի, որն ուղղված է մշակույթի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում