Ստամբուլյան կոնվենցիայում թաքնված ռիսկերը

Բուլղարիայի սահմանադրական դատարանը Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել

Մոտ ապագայում նախատեսվում է 11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի վավերացման հարցի քննարկումը:

Նախ պետք է նշեմ, որ ԴԵՄ ԵՄ կանանց նկատմամբ որևէ տեսակի բռնությանը:

Այս հարթակի, իսկ ապագայում նաև քննարկումների կամ այլ ձևաչափի միջոցով կներկայացնեմ Ստամբուլյան կոնվենցիայում պարունակող խնդիրները (ռիսկերը):

Ինչպես գիտեք, Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018թ. N 13 (3/2018)):

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԳՏԵԼ Է, ՈՐ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՍԵՌԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՌ է ՍԱՀՄԱՆՈՒՄ:

Բուլղարիայի ՍԴ-ն, ի թիվս այլ փաստարկների, նշել է․ «Չնայած նրանում /կոնվենցիայում/ կոնկրետ չի շոշափվում տրանսգենդերների իրավունքները, Կոնվենցիան հանդիսանում է նաև Բուլղարիայի Հանրապետության կողմից ստորագրված առաջին միջազգային պայմանագիրը, որն ուղղակիորեն ներառում է «գենդերային ինքնությունը»՝ հոդված 4, մաս 3, որպես՝ հակախտրականության հիմք: Պետք է ընդգծել, որ ,գենդերային ինքնությունե («gender identity»/«l’identité de genre»)) տերմինը չի վերաբերում սեռին որպես կենսաբանական կատեգորիա, այլ սեռին («gender»), այն իմաստով, որում մարմնացած է այսպես կոչված կոնվենցիայի 3-րդ հոդվածի «գ» կետում նշված սահմանումը:

Կոնվենցիան չի սահմանում գենդերային ինքնությունը («գենդերային ինքնություն» / «l’identité de genre»): Կոնվենցիայի բացատրական զեկույցը (§ 53) սահմանում է «գենդերային ինքնությունը» հետևյալ կերպ. «Անձանց որոշ խմբեր կարող են նաև իրենց գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկվել, ինչը պարզ ասած նշանակում է, որ սեռը, որով նրանք նույնականանում են, չի համապատասխանում նրանց ծննդաբերության ժամանակ ստացած սեռին: Սա ներառում է մարդկանց որոշակի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերներ, տրանսվեստիտներ և այլ մարդկանց խմբերը, որոնք չեն արձագանքում նրան, որ հասարակությունը սահմանել է որպես «տղամարդկանց» կամ «կանանց» կատեգորիային պատկանող»:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2010 թ. սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ թիվ CM / Rec (2010) 5 հանձնարարականը, 2014 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերի վերաբերյալ կառույց ստեղծելու փաստը, 2015 թ. ապրիլին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Եվրոպայում տրանսգենդեր մարդկանց դեմ խտրականության դեմ բանաձևը (բանաձև 2048 (2015)) վկայակոչելով Բուլղարիայի սահմանադրական դատարանը ՆՇԵԼ է՝ «վերոնշյալը հստակ ցույց է տալիս կապը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման (որպես կանանց նկատմամբ գենդերային խտրականության) և դրա դեմ պայքարի առնչությամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականության և որոշ տրանսգենդերների իրավունքների պաշտպանության միջև»:

Այնուհետև սահմանադրական դատարանն ավելացնում է․ «Ինչպես արդեն նշվել է, Կոնվենցիան օգտագործում է սեռի 2 հասկացություն ՝ «sex» և «gender»: Երբ այն ներառում է «գենդերային ինքնություն» արտահայտությունը, ապա դրանից բխում է, որ սեռի սոցիալական չափումը կախված չէ կենսաբանականից: Սեռի՝ որպես կենսաբանական հատկանիշ` տղամարդ/կին հայեցակարգից շեղումը, բացառում է Կոնվենցիային՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանելու իր հայտարարած նպատակներից»:

Այս վերլուծություններով Բուլղարիայի ՍԴ-ը Սահմանադրության հետ հակասություն էր արձանագրել:

Այսպես․ «Սեռային հավասարությունը հռչակվում է սահմանադրական մակարդակով Հիմնական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա չի նշանակում երկու սեռերի հավասար վերաբերմունք, սակայն պահանջում է հաշվի առնել կենսաբանական հատկությունները և դրանց միջև եղած տարբերությունները: Սեռը հանդիսանում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ նախատեսվածներից մեկը, որի հիման վրա չի թույլատրվում որևէ արտոնություններ կամ իրավունքի սահմանափակումներ»:

«Սահմանադրությունը և Բուլղարիայի մյուս օրենսդրությունը հիմնված են մարդկային երկու տեսակների գոյության ընկալման վրա: Իրականում, Սահմանադրությունը միանշանակ ընկալում է սեռի սոցիալական ուղղվածությունը կենսաբանորեն որոշված կերպով փոխազդեցության մեջ՝ 47-րդ հոդվածի 2-րդ մաս: Այս սահմանադրական դրույթում կենսաբանական սեռը՝«կինը» կապված է սոցիալական դերով`«մայր», «ծնունդ» և «մանկաբարձության օգնություն»: Կարճ ասված, «սեռ» տերմինը սահմանադրի կողմից օգտագործվում է` որպես կենսաբանականորեն որոշված և սոցիալապես կառուցված միասնություն: Սահմանադրության մեջ սոցիալական չափումը չի ստեղծում կենսաբանականից անկախ սոցիալական սեռ, ինչպես նախատեսված է Կոնվենցիայում»:

Շարունակելի ․․․

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ Մոտ ապագայում նախատեսվում է 11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրված…

Опубликовано Արա Զոհրաբյան Воскресенье, 30 июня 2019 г.