Ցուցադրական ելույթներ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին (լուսանկարներ)

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 8-ին, մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում տարբեր սպորտաձևերի մարզիկների կողմից ներկայացվել են ցուցադրական ելույթներ՝ նվիրված մայիսյան եռատոնին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի սպորտի գծով գլխավոր մասնագետ Էդուարդ Առուշանյանն ասել է, որ ներկայացվում են շախմատ, սպորտլանդիա, բռնցքամարտ, կիոկուշին կարատե սպորտաձևերի ցուցադրական ելույթներ:

Նա նաև նշել է, որ մայիսյան հաղթանակների կապակցությամբ կազմակերպվող այսպիսի միջոցառումների նպատակն է նոր սերնդի համար  խաղաղ և ստեղծագործ ապագա ստեղծելը և նրանց փոխանցելը հայ ինքնության, ազատատենչ ոգու և անկախ պետականության պահպանման սրբազան պարտականությունը:

Միջոցառմանը ներկա Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը շնորհավորել է արցախցիներին փառապանծ հաղթանակների կապակցությամբ և մաղթել խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ իր հերոսական ժողովրդին ու հայրենիքին: