Ես գրքի միջոցառման հետ կապ չունեմ, աղմուկից հետո նայեցի գիրքը, բայց դատապարտելու բան չգտա (տեսանյութ)

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկմանն ու դրանից հետո հանրային դժգոհությանը՝ ասաց, որ ինքը նոր է ծանոթացել գրքի բովանդակությանը և քանի որ մասնագետ չէ, չի կարող գնահատական տալ։

Բայց վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում դեռահասների սեռական բռնության խնդիրն առկա է ու մտահոգիչ։ Ուստի հարկավոր է մտածել երեխաներին ճիշտ սեռական դաստիարակություն տալու մասին, քանի որ դրա հետ կապված տեղեկությունները նրանք ստանում են ոչ ճիշտ աղբյուրներից՝ փողոցում, ընկերական շրջապատում, իրենց տարիքի համար անթույլատրելի ֆիլմեր նայելով։

Մանրամասները՝ տեսանյութում