Երևանը և Մոսկվան քննարկում են Հայաստանի գազամատակարարման նախագիծը՝ մինչև 2030թ․

Ռուսաստանը և Հայաստանը մտադիր են համաձայնեցնել Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման սխեմայի նախագիծը՝ մինչև 2030թ․: ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան այցի նախաշեմին:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը:

«Մեր երկրները մեծ ուշադրություն են դարձնում գազի ոլորտում համագործակցությանը,- ասել է Պրիխոդկոն: Մշակման փուլում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ, պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականը Հայաստանի գազի մատակարարման և գազաֆիկացման ընդհանուր սխեմայի նախագծի համաձայնեցման մասին»:

Պրիխոդկոն նաև հավելել է, որ Հայաստանի համար Ռուսաստանը բնական գազի խոշորագույն մատակարարն է, և Ռուսաստանից գազի արտահանումը (մոտ 2 մլրդ խմ) ամբողջությամբ բավարարում է Հայաստանի կարիքները: Միևնույն ժամանակ, գազի համաշխարհային գների հետ համեմատած,  Հայաստանին  գազ մատակարարվում է արտոնյալ պայմաններով՝ պայմանագրային հիմունքներով պայմանավորված: