Սաբուի սկավառակը. անհավանական գտածոներ՝ վկայող վաղ անցյալում զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ Երկիր այցելության մասին

Սկիզբը՝ այստեղ

Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

Մենք բնավ առաջին քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

Հինավուրց միստիկական գտածոն, ըստ ենթադրությունների, անհայտ մեխանիզմի մաս է։ Այն հայտնաբերել է եգիպտագետ Ուոլթեր Բրայանը 1936 թվականին՝ մոտավորապես մ.թ.ա. 3100-3000 թվականներին ապրած Մաստաբ Սաբուի դամբարանը զննելիս։

Գտածոն իրենից ներկայացնում է համաչափ կլոր, բարակ քարե ափսե՝ պատրաստված մետա-ալևրիտից, դեպի կենտրոն շրջված երեք բարակ եզրերով և կենտրոնում փոքրիկ գլանաձև սռնակալով։ Տրամագիծը մոտ 70 սանտիմետր է։ Այս սկավառակը մի շարք հարցեր է առաջացնում, ինչպես իր անհասկանալի նշանակության, այնպես էլ պատրաստման միջոցների մասին, քանի որ համանման ոչինչ գոյություն չունի։

Միանգամայն հնարավոր է, որ 5000 տարի առաջ Սաբուի սկավառակն ինչ-որ կարևոր դեր է ունեցել։ Սակայն տվյալ պահին գիտնականները չեն կարողանում ճշգրիտ որոշել դրա նշանակությունն ու բարդ կառուցվածքը։ Սկավառակը մնում է եգիպտական քաղաքակրթության չբացահայտված գաղտնիքներից մեկը։

Շարունակելի