ԵԱՀԿ գործող նախագահը Բաքու և Երևան այցերի նախօրեին հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Օգտակար ճեպազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջան և Հայաստան իմ առաջիկա այցին ընդառաջ»,-գրել է Լինդեն իր թվիթերյան էջում:
Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով: