Փաշինյանը միայնակ չէ, կա ինչ-որ պատվիրատու. Բաղդասարով (տեսանյութ)
Ռուս փորձագետ Սեմյոն Բաղդասարովը թելեգրամյան իր ալիքում գրառում է արել՝ հիշեցնելով 2018-ի իր դիտարկումները Փաշինյանի մասին.
«2018 թվականի ապրիլի 26-ին ռուս փորձագետ Սեմյոն Բաղդասարովը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ ընդգծել է․
Ինչպե՞ս է Փաշինյանը վերաբերվում Ռուսաստանին: Նա դեմ էր Մաքսային միությանը և Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելուն:
Փաշինյանը միայնակ չէ, կա ինչ-որ պատվիրատու: Այսքան ժողովուրդ ոտքի հանելու համար հարկավոր են բավարար ֆինանսական միջոցներ, աջակցություն և այլն:
Աստված չանի, նա [Փաշինյանը] կամ նրա հետևորդներից մեկը դառնա Հայաստանի վարչապետ»: